Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 11:10 24-05-2022

Կրկնե՛ք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ պատգամավորները՝ ԱԳՆ փոխնարարին

Պատգամավորներին հաջողվել է մուտք գործել ԱԳՆ շենք։ Նրանք բարձրանում են՝ ԱԳՆ աշխատակիցներին և փոխանխարարներին տեղեկացնելու իրենց ուղերձը և փոխանցելու, որ նրանք մանդատ չունեն երկիրը նոր զիջումների տանելու։ Նրանք մտան արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի գրասենյակ, ով նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի անդամ է։

Պատգամավորները հորդորում են փոխնախարարին կրկնել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Դուք այս ճգնաժամը մեկ նախադասությամբ կարող եք հաղթահարել, պետք է միայն ասեք այդ պարզ նախադասությունը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

ԱԺ պատգամավորները դուրս եկան Սաֆարյանի աշխատասենյակից և հայտարարեցին, որ նախարարի տեղակալը այդպես էլ չարտասանեց Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում արտահայտությունը։

«Երկու տեղակալներից ոչ մեկը անգամ չփորձեց մեզ հավաստիացնել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ իրենց կոնկրետ հրահանգ է տրված։ Շատ ափսոս, բայց փաստը մնում է փաստ։ Ամբողջ ԱԳՆ շենքում մի մարդ չկա, ով չվախենա, նայի հայ ժողովրդի աչքերի մեջ ու ասի, որ Հայաստանն ու Արցախը չեն հանձնվում», - ասաց պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով՝ պատգամավորները դուրս եկան ԱԳՆ շենքից, որտեղ նրանց ընդառաջ եկան ոստիկաններ՝ հորդորելով լքել տարածքը, քանի որ դա պետական պաշտպանվող տարածք է։

Հիշեցնենք՝ ընդդիմությունը այս պահին շարունակում է շրջափակված պահել Արտաքին գործերի, ԿԳՄՍ և Արդարադատության նախարարությունները, փակված են նախարարությունների բոլոր ելքերն ու մուտքերը, տարածքում շրջում են նախարարությունների աշխատակիցները, որոնք չեն կարողանում բարձրանալ իրենց աշխատավայրեր: Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան