Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:11 24-05-2022

Ամփոփվել են մարտավարական զորավարժության արդյունքները

Մայիսի 23-ին N զորամիավորումում ամփոփվել են ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված մարտավարական զորավարժության արդյունքները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, հրահանգներ տվել արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ, խրախուսական պարգևներ հանձնել զորավարժության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։