Ավելին 4 տարի առաջ - 22:58 23-05-2022

Հայտնի է Ռուսաստանում McDonald’s-ի նոր անվանումը

Ռուսաստանում McDonald's ռեստորանը կարող է անվանափոխվել Mc-ի, այս մասին տեղեկացրել է «Իզվեստիան»՝ վկայակոչելով ռեստորանային շուկայի աղբյուրը։

Ընդգծվում է, որ նոր անվան մշակմանը մասնակցել է մայր ընկերությունը։ Միաժամանակ, քանի որ մեծ թվով ռեստորաններ անցել են ֆրանչայզ գործընկերոջ հսկողության տակ, պարբերականի զրուցակիցը ենթադրել է, որ ապագայում ընկերությունը շահագրգռված է վերադառնալ Ռուսաստան։ Ելնելով գործարքի առանձնահատկություններից՝ հնարավոր է, որ ընկերությունը կարողանա հետ գնել ակտիվները։

«McDonald's-ի մոտ 600 ռեստորան անցել է ցանցի ֆրանչայզ գործընկերոջը, որը նախկինում կառավարել է 25 հաստատություն», - ասել է նա:
Ֆիրմային «M» տառը, ըստ «Իզվեստիա»-ի աղբյուրի, կարող է մնալ նոր կազմակերպության տարբերանշանի վրա։ Ուտեստները, ընդգծվում է, ընդհանուր առմամբ լուրջ փոփոխության չեն ենթարկվի, և դրանց անվանումները մոտ կլինեն դասականներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից