Արտաքին 4 տարի առաջ - 12:32 23-05-2022

ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է անհրաժեշտության դեպքում Թայվանը ռազմական ճանապարհով պաշտպանելու պատրաստակամության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այո, դա պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք»,- ասել է նա Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայդենը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է մեկ Չինաստանի քաղաքականությանը, սակայն կղզու կարգավիճակը ուժով փոխելու գաղափարը բացարձակ անընդունելի է։

Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները մեղադրել էին ԱՄՆ-ին «մեկ Չինաստան» սկզբունքը չպահպանելու մեջ։

Թայվանի հարցը բաց է 1949 թվականից, երբ հռչակվեց Չինաստանի կոմունիստական ​​Ժողովրդական Հանրապետությունը, և իշխող կուսակցության մի մասը իշխանություն հաստատեց Թայվանում։ Պեկինը պնդում է «մեկ Չինաստանի սկզբունքը», ըստ որի անհնար է միաժամանակ ճանաչել և՛ ՉԺՀ-ն, և՛ Չինաստանի Հանրապետությունը Թայվանում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ