Ներքին 4 տարի առաջ - 20:42 21-05-2022

Այսօր Էրեբունի վարչական շրջանում շաբաթօրյակ էր

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր շաբաթօրյակ էր Էրեբունիում:

Տարածքով Երևանի ամենամեծ վարչական շրջանում նաև խնդիրներն են շատ։ Այս անգամ ընտրվել էր աղբի մշտական կուտակման խնդրահարույց 18 հասցե։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի հետ նաև քաղաքի աղբահանության ու կանաչապատման հիմնարկների աշխատակիցներն էին աշխատում, ներգրավված էր նաև տեխնիկա:

Քաղաքի հանդեպ սերը սկսվում է շրջակա միջավայրը մաքուր պահելուց՝ վստահ են երեխաները: Շաբաթօրյակին միացել էին նաև Էրեբունիի դպրոցները:

Քաղաքը միահամուռ ուժերով աղբից մաքրելու համար վարչական շրջաններում սանմաքրման աշխատանքները կլինեն շարունակական: Քաղաքային իշխանության նպատակը, սակայն, շաբաթօրյակների կազմակերպումը չէ, այլ մաքրված տարածքների պահպանումն ու քաղաքացիների հոգատար վերաբերմունքը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը