Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:55 21-05-2022

Ես ներում եմ Նանեին․ Ագնեսա Խամոյանը՝ լրագրողի հետ կապված միջադեպի մասին

«Ես ներում եմ Նանեին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ կապված այն միջադեպի հետ, երբ անհնազանդության խաղաղ ակցիաներից մեկի ժամանակ Araratnews-ի լրագրողը ջուրը լցրել է։

Պատգամավորը գրել է․ «Այսօր զանգ եմ ստացել ոստիկանությունից, նյութեր են նախապատրաստվում հայտնի միջադեպի գործով։ Հարցը՝ ունե՞մ բողոք, թե՝ ո՛չ։ Այն, որ իշխանության ամենամեծ փայատեր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող կայքի լրագրողի արարքում հանցակազմ կա, դա երեւում է անգամ աղջկա պատրաստած տեսանյութից, ուր ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Բայց ես ներում եմ Նանեին։

Ես ներում եմ Նանեին՝ չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին։

Ես ներում եմ Նանեին՝ չնայած նրան, որ այս իշխանությունները միջոց չեն խնայում իմ եւ մեր պայքարի ընկերների դեմ ամենակեղտոտ քարոզչությունն անելու, գաղտնալսելու, հետեւելու, ֆեյքային գրոհներ կազմակերպելու հարցում։

Ես ներում եմ Նանեին՝ չնայած նրան, որ իշխանությունն ամեն օր տասնյակ սադրիչներ է գործողում ընդդիմության հանրահավաքներին, այդ կեղտոտ խաղի մեջ ներգրավում նույնիսկ ծերերի, որ հետո գործեր հարուցի եւ ազատությունից զրկի սադրանքներին տրված իմ հայրենակիցներին։

Ես ներում եմ Նանեին՝ որովհետեւ մենք մերժում ենք սեւն ու սպիտակը, մենք միասնակամություն եւ համերաշխություն ենք ուզում բերել մեր պառակտված երկրին։

Ես ներում եմ Նանեին, որովհետեւ մեր պայքարը նաեւ Նանեի եւ նրա նման մոլորված մեր մյուս քույրերի եւ եղբայրների համար է»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի