Ավելին 4 տարի առաջ - 22:02 20-05-2022

Իլոն Մասկը ներկայացրել է ինքնակառավարվող ավտոմեքենա

Ինքնակառավարվող Tesla մեքենան, որն այլևս սրահում վարորդի ներկայության կարիք չի ունենա, կհայտնվի մեկ տարի անց։ Այս մասին հայտարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։

Ներկայումս արտադրված Tesla մեքենաները հագեցած են ավտոպիլոտով, որի դեպքում, այնուամենայնիվ, վարորդի ներկայությունը սրահում պարտադիր է։ Ավտոպիլոտը կարող է շտկել մեքենայի ընթացքը, արագացնել և արգելակել, սակայն վարորդը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում մեքենայի կառավարումն իր ձեռքը վերցնել:

Գործարարը վստահ է, որ Tesla-ի նոր ինքնակառավարվող ավտոմեքենայի մոդելն անվտանգ կլինի ինչպես ուղևորների, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների համար։