Արտաքին 4 տարի առաջ - 11:01 20-05-2022

ԱՄՆ-ն աջակցում է Ղազախստանում իրականացվող քաղաքական բարեփոխումներին

Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Թլեյբերդին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հանդիպումներ է ունեցել Սպիտակ տանը, Կոնգրեսում և ԱՄՆ առևտրի նախարարությունում, որոնց ընթացքում ամերիկյան ղեկավարության ներկայացուցիչներն աջակցել են հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին։ Այս մասին հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրույցների ընթացքում նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջիկա համապետական ​​հանրաքվեին, որը «նոր Ղազախստանի» կառուցման քաղաքական հիմքը կդառնա: Ամերիկյան կողմն աջակցություն է հայտնել պետության ղեկավարի կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նշելով. որ դրանց ներդրումը կնպաստի երկրի քաղաքական արդիականացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ղազախստանի ԱԳՆ տվյալներով, ԱՄՆ-ը Ղազախստանի տնտեսությունում ավելի քան 55 մլրդ դոլար ընդհանուր ծավալով օտարերկրյա խոշորագույն ներդրողներից է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը