Ներքին 4 տարի առաջ - 21:49 19-05-2022

Արգենտինայում և Ուրուգվայում անցկացվել են ՀԵՀԵՄ թեմական ֆորումներ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, ինչպես նաև Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով ՀԵՀԵՄ թեմական ֆորումներ անցկացվեցին Արգենտինայում (Ռոզարիո՝ մայիսի 10, Կորդոբա՝ մայիսի 12, Բուենոս Այրես՝ մայիսի 14) և Ուրուգվայում (մայիսի 16)։

Կայացան հանդիպումներ թեմակալ առաջնորդների, տեղի երիտասարդաց միությունների անդամների և հոգևոր պատասխանատուների, ինչպես նաև՝ ազգային հաստատությունների ներկայացուցիչների հետ։

ՀԵՀԵՄ թեմական ֆորումների ընթացքում ընթերցվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը երիտասարդներին։

Ցուցադրվեցին Արգենտինայի և Ուրուգվայի թեմակալ առաջնորդներ` Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին և Գերաշնորհ Տ․ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանին, ինչպես նաև երիտասարդներին հասցեագրված Գերաշնորհ Հովնան Սրբազանի տեսաուղերձները։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը Գրասենյակի կողմից պատրաստված սահիկների և տեսահոլովակների ձևաչափով ֆորումի մասնակիցներին ներկայացրեց ՀԵՀԵՄ-ի առաքելությունը, տարածաշրջանային կառուցվածքը, հոգևոր–երիտասարդական ծրագրերն ու տեղեկատվական հարթակները։ Առանձին տեսանյութով ներկայացվեցին 2022թ․-ին արդեն իսկ կայացած ՀԵՀԵՄ տարածաշրջանային և թեմական ֆորումները։

Այնուհետև երիտասարդները նախապես կազմված հարցաշարի օգնությամբ փորձեցին վերհանել հայապահպան, հավատապահպան և ազգային-հոգևոր ինքնությանն առնչվող խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները։ Կարևորվեց երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացիան և իրականացվեց կարիքների գնահատում։

Նախորդ ֆորումների փորձը և հետադարձ կապը փաստում են, որ երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացմանն ուղղված դասընթացները լրջագույնս հետաքրքրել են երիտասարդներին, և արդեն իսկ առանձին թեմերում դրանք կյանքի են կոչվում։

2022 թվականը ՀԵՀԵՄ-ի համար հռչակվել է Տարածաշրջանային ֆորումների և Համահայկական ուխտագնացության տարի։ ՀԵՀԵՄ-ը տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և Սփյուռքում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները, Բրազիլիայում (Սան Պաուլո), Արգենտինայում (Ռոզարիո, Կորդոբա, Բուենոս Այրես), Ուրուգվայ (Մոնտեվիդեո)` ՀԵՀԵՄ թեմական ֆորումները։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան