Նիկոլ Փաշինյանն այսուհետ Լին Թրեյսիի հոգեզավակն է, ոչ թե Տեր-Պետրոսյանի
copy image url

Նիկոլ Փաշինյանն այսուհետ Լին Թրեյսիի հոգեզավակն է, ոչ թե Տեր-Պետրոսյանի

Միտք Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 18:47 19-05-2022
ԱՄՆ դեսպանատան էն կարճ անունով տիկինը՝ Լին Թրեյսին, երեկ «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է․ «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։

Դեսպան Թրեյսին այդպիսով հասկացրել է՝ Նիկոլը մեր բարձր հովանու ներքո է, մենք ենք նրան բերել ու պահում իշխանության, ոչ թե ընդդիմությունը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու էլի մի քանի հոգու։ Եւ եթե մենք չցանկանանք, Նիկոլը չի մնա իշխանության, քանի որ 2018-ին էլ մենք ցանկացանք, որ նա եկավ իշխանության՝ ընդդեմ պրոռուսական ուժերի։

Թրեյսին պատահական չի շեշտում 2018-ի և 2021 թվականի ընտրությունների հանգամանքը՝ որպես ժողովրդավարության դրսևորում։ Դրանով նա կրկնում է նույն Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք, իրականում, ԱՄՆ դեսպանատանն են նրան սովորեցրել։

Երբ Թրեյսին ասում է՝ «մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին․․․», դա նշանակում է, որ իրենք հանձնառու են օգնել Նիկոլ Փաշինյանին, որին երկու անգամ հայ ժողովուրդը ընտրեց որպես վարչապետ։ Եւ դա լրիվ իրենց շահերից էր բխում։

Եւ երբ տիկին դեսպանը խոսում է ժողովրդավարական արժեքներից, նա բնավ նկատի չունի այսօրվա «ժողովրդավարության բաստիոն Հայաստանում» ամեն օր տեղի ունեցող ոստիկանական բիրտ և անհամաչափ գործողությունները իրենց խաղաղ հավաքն իրականացնող ցուցարարների նկատմամբ։

Նա նկատի ունի, որ Հայաստանում հատկապես 2018-ից իր վեր ԱՄՆ աջակցությամբ և հովանավորչությամբ էլ ավելի լայն իրավունքներ են ձեռք բերել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, աղանդավորները և բոլոր նրանք, որոնք իրականում պետք է մերժված լինեին մեր երկրում։ Բայց հանուն ժողովրդավարության՝ նրանք այսօր լայնորեն գրավել են բոլոր ոլորտները, այդ թվում՝ պետական ապարատն ու քանդում են երկիրը հիմքից։ Եւ դա դուր է գալիս երկար անունով երկրի կարճ անունով դեսպանին։

Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա կարող է ազատ շունչ քաշել․ Նիկոլ Փաշինյանն այսուհետ Լին Թրեյսիի և ԱՄՆ-ի հոգեզավակն է, ոչ թե իր, եթե, իհարկե, Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման չի մեկնում։ Այդ մի քանի օրը Փաշինյանի խնամակալության էստաֆետը հանձնվում է Պուտինին։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին