Աննա Մկրտչյանը Արցախը փրկելուց առաջ լավ կաներ՝ հորը հորդորեր՝ Քասախը փրկեն․ Վահագն Ալեքսանյան

Ներքին 2 տարի առաջ - 16:52 19-05-2022
«Մենք այսօր քննարկում ենք այն օրենքը, որի դեմ պայքարի շրջանակներում խորհրդարանի դահլիճի աջ թևում նստած պատգամավորները ելել են փողոց և իրենց գերթանկարժեք մեքենաներով որոշել են փակել ձեր փողոցները»։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ։

«Այս պահի դրությամբ կա հարուցված 300 գործ, որոնցից միայն 9-ով գնահատվող չափը, որը պատճառվել է պետությանը և պետք է վերադարձվի ՀՀ-ին, կազմում է 43 մլրդ դրամ։ Միայն 8-ով 300-ից, և այս 300-ն էլ սահմանաչափը չէ, վստահաբար նոր գործեր էլ կլինեն։ Բնական է, որ այս մարդիկ պետք է պահանջեն՝ իրենց ունեցվածքի պահպանման համար, բնական է նաև, որ դա չպիտի անեն ուղիղ տեքստով, այլ քողարկեն, օրինակ, Արցախի դրոշի հետևում։ Սակայն, օրինակ, Աննա Մկրտչյանը, որ տենդագին կերպով փորձում էր ոստիկանին գրկել, ծառս լինել նրա վրա, կարծում եմ, Արցախը փրկելուց առաջ լավ կաներ՝ իր հորը հորդորեր, որ Քասախ գյուղը փրկեն, որի բոլոր հողակտորները, ինչպես պարզվեց, կա՛մ Աննայի անունով էին, կա՛մ հոր անունով էին, կա՛մ եղբոր»,- հավելեց Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծին։