Արտաքին 4 տարի առաջ - 12:34 19-05-2022

Ուկրաինայում արդեն 3778 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը նոր զեկույցում հաղորդում է, որ ըստ հաշվարկների, Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր արդեն 3778 խաղաղ բնակիչ է զոհվել (մեկ օրում զոհերի թիվն աճել է 26-ով), վիրավորվել է 4186 խաղաղ բնակիչ (մեկ օրում վիրավորվել է ևս 124 մարդ):

ՄԱԿ-ն ամեն անգամ շեշտում է, որ այս տվյալները կարող են թերի լինել, և իրականում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը կարող է շատ ավելի շատ լինել:

Զոհվածների թվում են 251 երեխա, վիրավորվել է 382 երեխա։

ՄԱԿ-ի գնահատականներով, Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում պատերազմի ընթացքում զոհվել է 124 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 492-ը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան