Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:51 18-05-2022

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ստորագրահավաքը` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով

«Համախմբման» վրանի մոտ այսօր` մայիսի 18-ին, շարունակվում է ստորագրահավաքը` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

«Համախմբման» շարժումը այս առիթով հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Գտնում ենք, որ այդ անձանց հանդեպ կիրառվում են քաղաքական բռնաճնշումներ, ապօրինի կալանքներ՝ ավելի քան թույլ և օրենքի պահանջներին ամենևին չհամապատասխանող հիմքերով։ Նրանք ներկայիս իշխանության թույլ տված ճակատագրական սխալների և այլ թեմաների շուրջ իրենց ազատ խոսքն ասելու համար են ձերբակալվել։

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ ազատ արձակել քաղբանտարկյալներ Արամայիս Մխիթարյանին, Ազատ Մուրադյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Ավետիք Չալաբյանին, Արսեն Մարտոյանին, Գոռ Սարգսյանին, Գոռ Մաթևոսյանին, Գևորգ Մուրադյանին, Գերասիմ Վարդանյանին, Դավիթ Ավագյանին, Տարոն Մանուկյանին»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա