Ուղիղ եթեր

«Քըռչ» Նիկոլը իր պաշտոնը պահելու համար պատրաստ է իր ազգականին էլ ձերբակալել Գ․ Պետրոսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:41 18-05-2022
Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը զոհվածների վերաբերյալ արտահայտվում է «պլյուս-մինուս 50 այս կողմ- այն կողմով», նա ունակ է ամեն բանի։

«Խոսեմ Արմեն Գրիգորյանի մասին․քրեական օրենսգրքի 226 հոդվածը ներառում է ռասսայական, կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ, այդ ոնց է ապացուցվում, որ Արմեն Գրիգորյանը այդպիսի գործողություններ իրականացնելու ցանկություն է ունեցել։ Դա գնահատողական դատողություն է։ Այսինքն, Նիքյոլ Փաշինը, իրոք «քըռչ» ա, այսինքն՝ քաղաքական ռեպրեսիաների չեմպիոն։
«Քըռչ» Նիկոլը իր պաշտոնը պահելու համար, պատրաստ է իր ազգականին, իր մերձավորին, իր տան անդամին ձերբակալելու ցուցում տալ։ Մի մարդ, որ կարող է իրեն թույլ տալ կանգնել, ասել «պլյուս-մինուս այսքան զոհ ունենք պատերազմին», իր համար մարդկային կապիտալը զրո է։
Արա՛, ա՛յ «քըռչ», դու որ ցուցումներ ես տալիս՝ կարծիք արտահայտելու համար մարդկանց ձերբակալելու, բա ինչո՞ւ ցուցում չես տալիս գլխավոր դատախազությանը, որ քրեական գործ հարուցեն քո նկատմամբ, որ դու կանգնում ես ԱԺ-ի թիվ մեկ ամբիոնում, արա՛, ու ասում ես՝ պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ։ Սա դասական խուլիգանություն է։ Հիմա որ մենք տենց բան ասած լինեինք, մեզ վաղուց կալանավորել էին։
Նիքյոլ Փաշի՛ն, կամ «քռչ» Նիկո՛լ, եթե Պուտինը քո համար դարձավ «Պյուծին», մենք էլ քեզ կարող ենք ասել՝ Նիքյոլ։ Մի հատ քրգործ մատնանշի, ա՛յ տղա, որ հարուցված է իշխանական գործչի գործողությունների առթիվ․ ոչ մի քրեական գործ չկա։ Ես դատապարտում եմ Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեկան հետապնդումը չեղած բանի համար, այդ ո՞վ է ապացուցելու, որ նա թշնամանք տարածելու նպատակ է ունեցել»։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան