Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:06 18-05-2022

Հանձնաժողով՝ «ռեցեդևիզմից» խուսափելու համար. նախագիծը հավանության արժանացավ

«Ամբողջ օրենսգիրքը հիմնված է նրա վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալ պետք է ունենա պատժի կրման անհատականացված պլանավորում»,-ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Քրեակատարողական օրենսգիրքի» փոփոխության վերաբերյալ նախագիծը ներկայացնելուց ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Ըստ փոխնախարարի՝ մշտական հանձնաժողովում քննարկվում է ամբողջովին նոր՝ քրեակատարարողական օրենսգիրքը, որը, պետք է ընդունել որպես երրորդ կարևոր օրենսգիրքը։

«Յուրաքանչյուր անձ, ով մուտք է գործում կարանտինային բաժանմունք, կարանտինային բաժանմունքից հետո պետք է հասկանա, որ օրինակ քրեակատարողական հիմնարկում հինգ տարի ժամկետո՞վ է պատիժը կրելու, կամ նախնական պլանավորմամբ ինչպիսի՞ աշխատանք է տեսնում հիմնարկը նրա հետ տանելու տեսանկյունից, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի՞ աշխատանք ենք իրականացնում դատապարտյալի վերասոցիալականացման տեսանկյունից։ Ի վերջո, դատապարտյալի համար էլ պետք է պարզ լինի, թե ինչպիսի՞ ներգործություն պետք է ունենա հիմնարկը, որպեսզի արդյունքում մենք չունենանք կրկնահանցագործության ռիսկեր»։

Փոխնախարարի խոսքով, նախագծային նորարարությունն այն է, որ կարանտինային բաժանմունքից սկսած՝ դատապարտյալների հետ զբաղվող աշխատանքներում ներգրավվելու է վերասոցիալականացման հանձնաժողովը.

«Հանձնաժողովը լինելու է բազմամասնագիտական, որն իր մեջ ներառելու է թե՛ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցին, թե՛ հոգեբանին և թե՛ սոցիալական աշխատողին, ինչպես նաև անվտանգության աշխատակցին և բժշկին։ Սա թույլ կտա վերասոցիալականացման հանձնաժողովին վերագնահատել դատապարտյալի ռիսկերն ու կարիքները, և ըստ այդմ՝ անհատական պլանում կատարել»։

Հինգ կողմ ձայների մեծամասնությամբ՝ նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովի կողմից։


Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով