Ներքին 4 տարի առաջ - 14:03 18-05-2022

Ձերբակալված Գարիկ Գալեյանին քննիչի մոտից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին ասաց Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Նա երկու շաբաթ առաջ տարել էր սրտի վիրահատություն, հինգ ստենդ է տեղադրված եղել, և հիմա տեղափոխում են ԲԿ»։
Ինչ վերաբերում է նարն առաջադրված մեղադրանքին, փաստաբանն ասաց, որ այն աղերս չունի իրավաբանության հետ․«Մեղադրանք է առաջադրվել նրան՝ անձի համազգեստը քաշքաշելով ֆիզիկական ցավ պատճառելու համար։ Քննիչին խնդրել ենք պարզաբանի, թե համազգեստը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ, կամ համազգեստից քաշքաշելով անձը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ։ Քննչական գործողությունները դադարեցվել են, քանի որ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց»։

Փաստաբանն ասաց, որ ընթացակարգով կալանքի միջնորդություն են ներկայացնելու, և դիմեց Դատախազությանը․«Դիմում եմ Դատախազությանը, քանի որ իրենք ունեն շանս ցույց տալու իրենց վճռականությունը և հետ վերցնեն կալանավորման միջնորդությունը, որը ներկայացվել է, կամ ներկայացվելու է»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտարարություն էր տարածել Գալեյանին ձերբակալելու մասին։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին