Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:04 18-05-2022

Ձկնորսները լեզու չեն գտնում մարզպետի և նախարարի հետ, հրաժարվում են մտնել հարկային դաշտ

Շուրջ 6 ամիս առաջ Գեղարքունիքի մարզի ձկնորսները փակել էին Սեւան-Երևան մայրուղին․ նրանք պնդում էին, որ իրենց չի թույլատրվում ձկնորսությամբ զբաղվել։

Oragir.news-ի խմբագրություն է ահազանգել ձկնորսներից մեկը՝ նշելով, որ թեպետ հիմա ձկորսության սեզոնն է, բայց իրենց կրկին չեն թույլատրում որսալ այնքան ձուկ, որքան իրենք են ուզում․ «Մենք էլ պետք ա մեր ընտանիքը պահենք, հիմա էն ժամանակն ա, որ պիտի որսանք, բայց էլի սահմանափակումներ կան։ Որ հիմա են դնում սահմանափակումներ, աշունը էլի չեն թողնի որսանք»։

Այսքան իր բողոքը հայտնեց մեզ ահազանգած քաղաքացին և անջատեց հեռախոսազանգը։ Ձկնորսությամբ երեւի թե ամենաշատը զբաղվում են Նորատուս համայնքի բնակիչները․ բնակավայրի վարչական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը խնդրի վերաբերյալ մեզ ասաց, որ այդ հարցը միշտ էլ կա․ «Այդ խնդիրը միշտ էլ եղել է, իրենցով որ լինի, իրենք կուզեն՝ մի օրվա մեջ ամբողջը Սեւանի ձուկը բռնեն։ Ես մի անգամ նախարարություն գնացի, ուզում էին ՊՈԱԿ-ներ ստեղծեն, բերեն հարկային դաշտ, բայց ձկնորսները չեն համաձայնում, հայտարարի չեն գալիս նախարարի եւ մարզպետի հետ»։ Ասաց, որ գրեթե ամբողջ Գեղարքունիքի մարզի բնակիչներն են ձկնորսությամբ զբաղվում․ «Ես ինձ ոնց հիշում եմ, այս խնդիրը միշտ եղել է, կոմունիստերի ժամանակ էլ է եղել, հիմա էլ է այդ նույն խնդիրը, անընդհատ կա»։

Նշենք՝ երբ ձկնորսները մայրուղի էին փակել, շրջակա միջավայրի նախարարությունը արձագանքել էր ձկնորսների բողոքի ակցիային` վստահեցնելով, որ նրանց մտահոգությունները հաշվի կառնվեն, բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ