Մամուլ 4 տարի առաջ - 08:35 18-05-2022

Իշխանության պլան Բ-ն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իշխանական կուլիսներում սկսել են քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հավանականությունը՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Փաշինյանի թիմում կարծում են, որ եթե իրավիճակը հասնի անվերահսկելիության կետին, եւ իշխանությունը ցուցարարներին զսպելու ռեսուրս չունենա, պետք է նորից հայտարարել արտահերթ ընտրությունների գնալու մասին։ Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, ինչը կնշանակի հերթական անգամ վերարտադրվել եւ երկարաձգել իրենց պաշտոնավարումը։


Պատահական չէ, որ անցած ընտրություններից դուրս մնացած որոշ լուսանցքային ուժերի ղեկավարները սկսել են խոսել ստեղծված իրավիճակի՝ ընտրությունների միջոցով հանգուցալուծման մասին։ Դա իշխանական պլան Բ-ն է, եթե չկարողանան ճնշել եւ հանգցնել բողոքի այս ալիքը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ