Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:33 17-05-2022

Ես մինչև կյանքիս վերջը կկանգնեմ մեր տղաների կողքին․ Ժորա պապիկ

Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները և հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև Արցախյան երեք պատերազմների մասնակից Ժորա Արեստակեսյանը, որ երեկ ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել։
«Ամեն մեկի բան չէ այս ամբիոնից ելույթ ունենալը, ես խոսող չեմ, ինձ կներեք։ Ես ընդամենը ուզում էի ձեզ ներկայանալ ոչ միայն էկրանով, այլև էությամբ։
Ձեր ցավը տանեմ։ Հպարտություն է, որ մենք ունենք այսպիսի երիտասարդություն։ Բայց մի կողմից էլ ես շատ եմ տխրում, երբ 2022 թվականին մենք Հայաստանում այս շարժումն ենք անում։ 1990 թվականից կամավորագրվել եմ․ դեռ բանակ չունեինք, ջոկատների հետ, այնուհետև ՀՅԴ վաշտի հետ, Շուշիի առանձնակի գումարտակում, Ապրիլյանի պատերազմի ժամանակ, և վերջին պատերազմի ժամանակ, որին կասկածում էի, որ ինձ կտանեն, ինչի համար ստիված եղա տարիքս 10 տարով իջեցնել․ դրա համար սխալմամբ ինձ ասում են 75 տարեկան։

Ծնված օրվանից իմ պարտքն է հայրենսիրություն սերմանել մեր ազգի մեջ։ Ես սահմանին տղաներին ասում էի՝ տղանե՛ր ջան, դուք մեր ազգի Սուրբ Սարգիսն եք, ամբողջ աշխարհի հայությունը հիմա ձեզ է նայում։ Հիմա ես տեսնում եմ այդ նույն տղաներին՝ իմ թիկունքին կանգնած։ Ես մեր երիտասարդներին միայն առողջություն կմաղթեմ, մինչև կյանքիս վերջը կկանգնեմ նրանց կողքին, որ նրանց քթից արյուն չհոսի»,- ասաց Ժորա պապիկը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում