Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:27 17-05-2022

Կրեմլը մեկնաբանել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ. Անկարան դա չի ցանկանում։

«Բանն այն է, որ Ֆինլանդիան և Շվեդիան երկրներ են, որոնք դիմել են կամ դիմում են դաշինքին անդամակցելու համար։ Թուրքիան դաշինքում է: Սրանք դաշինքային հարաբերություններ են, մենք չէինք ցանկանա խառնվել այդ հարաբերություններին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միաժամանակ նա պատասխանել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը վաղուց հայտնի է բոլորին, իսկ ինչ վերաբերում է դաշինքի անդամներին, դա իրենց գործն է։

Պեսկովը նաև մեկնաբանել է թուրքական ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կժամանի Թուրքիա։ «Նախագահ Վլադիմիր Պուտինն իսկապես Թուրքիա այցելելու հրավեր ունի։ Նա ասել է, որ կօգտվի այս առաջարկից, մոտ ապագայում առայժմ պայմանավորվածություններ չկան»,- ասել է մամուլի քարտուղարը։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից