Ներքին 4 տարի առաջ - 14:31 17-05-2022

Տուժողների իրավահաջորդների հետ ապահովում ենք անմիջական հարաբերություններ. զինվորական դատախազության արձագանքը

Զոհված զինծառայողների ծնողները Վերաքննիչ դատարանի մոտ են։ Արշակ Մարտիրոսյանն ասաց, որ ցանկացած հարցի վերաբերյալ կարող են քննարկումներ անել, զինվորական դատախազությունում կարող են քննարկումներ անել։

Կարին Տոնայանը պատասխանեց, որ գործի ընթացակարգը պետք է փոխվի, քանի որ զինվորական դատախազությունը չպետք է զբաղվի այդ հարցով, այլ ԱԱԾ-ն։

Մարտիրոսյանը զոհված զինծառայողների ծնողներին ասաց․ «Եկեք ոչ այս պայմաններում կազմակերպենք հանդիպում զինվորական դատախազության հետ։ Ամբողջ այս ընթացքում տուժողների իրավահաջորդների հետ մենք ապահովում ենք մաքսիմալ անմիջական հարաբերություններ, ինչպես կողմը նշեց, մրցակցային դատավարություն, և կողմերը հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը հայտնելու»։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ նրանց պահանջն է՝ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն, իսկ զոհված զինծառայողների մի շարք ծնողներ՝ որպես տուժող կողմի իրավահաջորդ (հարազատների միջնորդությունը բավարարվել է) , այնուհետև Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու գործընթաց լինի։ Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը վերցրել, ուղարկել է ՔԿ վարույթին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին