Արտաքին 4 տարի առաջ - 23:59 16-05-2022

Ուկրաինացի վիրավոր զինվորներին ավտոբուսներով դուրս են բերում «Ազովստալից». Reuters

Reuters-ը, վկայակոչելով դեպքի վայրում գտնվող աշխատակցին, հայտնում է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից դուրս է եկել 10 ավտոբուս՝ ուկրաինացի վիրավոր զինվորականներով, որոնք շաբաթներ շարունակ պաշտպանել են քաղաքի այս միակ հատվածը, որը չի վերահսկվում ռուս զինվորականների կողմից։

Ուկրաինական պաշտոնական աղբյուրները դեռ չեն մեկնաբանել «Ազովստալի» շուրջ ստեղծված իրավիճակը։

Մինչ այդ Տելեգրամում հայտնվել էր ուկրաինական «Ազով» գնդի հայտարարությունը՝ բարձր հրամանատարության ինչ-որ հրամանի կատարման մասին։ Գնդի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրամանը կապված է մարտիկների կյանքը փրկելու հետ, սակայն ուղղակիորեն չի հստակեցրել, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Մարիուպոլի պաշտպանները 82 օր շարունակ դիմակայել են թշնամու՝ թվաքանակով իրենց գերազանցող ուժերին՝ ուկրաինական բանակին հնարավորություն տալով վերախմբավորվելու, ավելի շատ անձնակազմ պատրաստելու և գործընկեր երկրներից մեծ քանակությամբ զենք ստանալու. «Ոչ մի զենք չի աշխատի առանց պրոֆեսիոնալ պատրաստված զինվորականների, ինչը նրանց դարձնում է բանակի ամենաարժեքավոր տարրը»:

Reuters-ի տվյալներով, գործարանի տարածքում մոտ 600 ուկրաինացի զինծառայող է եղել։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին