Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:53 16-05-2022

Զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով կալանավորվել են համածառայակիցները

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները:

2022 թվականի մայիսի 11-ին` ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին՝ ինքնասպան էր եղել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս երկու համածառայակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան