Արտաքին 4 տարի առաջ - 15:27 16-05-2022

McDonald's-ը հեռանում է Ռուսաստանից 32 տարվա աշխատանքից հետո. ընկերության բիզնեսը կվաճառվի

McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցը հայտարարել է, որ հեռանում է Ռուսաստանից և կվաճառի իր բիզնեսը երկրում։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Ընկերությունը ռուսական շուկայից վերջնականապես հեռանալու որոշումը բացատրել է պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամով, ինչպես նաև նրանով, որ բիզնեսի պահպանումը երկրում «այլևս նպատակահարմար չէ և չի համապատասխանում McDonald's-ի արժեքներին»։ Ռուսական շուկայից ընկերության հեռանալու պատճառով վնասները կարող են կազմել 1,2-1,4 մլրդ դոլար։

Ռուսական բիզնեսից դուրս գալու գործընթացի շրջանակներում McDonald's-ը կսկսի ռեստորաններից հեռացնել դեղին «M» տառերը և այլ ապրանքանիշները։ Միաժամանակ ցանցը կպահպանի ապրանքանշանի իրավունքները Ռուսաստանում, իսկ այն ռեստորանները, որոնք տեղում կբացեն McDonald's, չեն կարողանա օգտագործել դրա անվանումը, լոգոտիպը և ճաշացանկը։

Ռեստորանների ցանցի գնորդը դեռ անհայտ է։ Ընկերությունը խոստացել է աշխատակիցներին վճարել աշխատավարձերը մինչև վաճառքի ավարտը, ինչպես նաև ձգտել այն բանին, որ նրանք կարողանան աշխատել ապագա սեփականատիրոջ հետ։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են