«Ռոման» առանց Մխիթարյանի ոչ-ոքի խաղաց
copy image url

«Ռոման» առանց Մխիթարյանի ոչ-ոքի խաղաց

Սպորտ 2 տարի առաջ - 00:53 15-05-2022
Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Վենեցիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։

Հյուրերից Դավիդ Օկերեկեի գոլին պատասխանել է Էլդոր Շոմուրոդովը։

Հռոմեական թիմի հայտացուցակից բացակայել է վնասվածք ունեցող Հենրիխ Մխիթարյանը։

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռոման» այս ոչ-ոքիից հետո 60 միավորով շարունակում է Եվրոպա լիգայի գոտու վերջին՝ 6-րդ հորիզոնականը զբաղեցնել։ 1 միավոր պակաս ունի «Ֆիորենտինան». մանուշակները Կոնֆերենցիաների լիգայի գոտում են և հյուրընկալվելու են «Սամպդորիային»։

«Ռոման» առաջնությունն ավարտելու է «Տորինոյի» հետ արտագնա հանդիպումով. հաղթանակի դեպքում «գայլերը» կապահովեն Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիրը։

Ամենից շատ դիտված