Ուղիղ եթեր

Որդեգրել են կաթի մեջ սպիտակ մազ ման գալու գործելակերպը. Մենուա Սողոմոնյան

Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 16:10 13-05-2022
«Այնքա՜ն զավեշտալի բաներ են տեղի ունենում․ մարդուն ծանր վիրավորանք հասցնելու հետ կապված զեկուցագիր է գրվում ոստիկանությունում, բայց իրականացվում է խուզարկություն։ Ի՞նչ կապ ունի խուզարկությունը ծանր վիրավորանք հասցնելու հետ։ Այս ամենը առաջին հերթին ուղղված է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքում ուղի են անցել, լուրջ հաջողությունների են հասել, հասարակության մեջ ունեն դիրք, հարգանք։ Այդ մարդիկ ոչ միայն բարձրաձայնում են խնդիրներ, այլ նաև հասցեային և թիրախավորված քննադատություններ են իրականացնում, բացում են գործող իշխանությունների ձախողումները։ Այս ամենը իրականացվում է նրանց լռեցնելու համար։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ավետիք Չալաբյանը շատ ակտիվ հանրային գործունեություն էր իրականացնում և մերկացնում էր գործող իշխանությունների քաղաքականությունը երկրի պաշտպանության կազմակերպման հարցում։ Նա մատնանշում էր նաև այն կարևոր արարքները, որոնք պետք է տեղի ունենային նրանց հեռացնելուց հետո»։ Այս մասին ասաց «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը այսօր Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց հաջակցություն Ավետիք Չալաբյանի իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ։

«Եվ ահա իրենց աչքի առաջ ունենալով իրենց լուրջ քննադատող մարդու՝ մարդ, որին որևէ այլ ձևով հնարավոր չի կպնել, այսպես ձեռք ու ոտք ընկած՝ կպել են կաթի մեջ սպիտակ մազ ման գալու գործելակերպին»,- հավելեց Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ