Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:17 13-05-2022

Կիևում սկսվում է գերեվարված ռուս տանկիստի գործով դատավարությունը

Կիևում ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին, սկսվում է գերեվարված ռուս տանկիստի գործով դատավարությունը, որին մեղադրում են Ուկրաինայում խաղաղ բնակչի սպանության համար։ Սա փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո գերեվարված ռուս զինվորի նկատմամբ դատավարության առաջին դեպքն է Ուկրաինայում։

Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 28-ին սերժանտ Վադիմ Շիշմարինը կրակել է 62-ամյա տղամարդու գլխին, երբ նա հեծանիվ է վարել և խոսել է հեռախոսով։ Դա տեղի է ունեցել Սումիի մարզի Չուպախովկա ավանում։

21-ամյա Շիշմարինին կդատեն Ուկրաինայի քրեական օրենսգրքի «Պատերազմի օրենքների ու սովորույթների խախտում» հոդվածով։ Չի հաղորդվում, թե ինչ հանգամանքներում է գերեվարվել տանկիստը, և արդյոք նա ընդունո՞ւմ է իր մեղքը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան