Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:59 12-05-2022

Ցնցող բացահայտում կամ «հոլանդական կուտ». պարզվել է, թե որն է գլխավոր հարցը

«Կա կարծիք, որ Հայաստանում ժողովրդավարությունն է, որ բերեց երկրում 2020 թվականի 44-օրյա պատերազմին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին: Գլխավոր հարցը, որն այսօր կախված է Հայաստանի մթնոլորտում, հետևյալն է՝ ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել երկրի անվտանգությունը»: Այս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Քլինգենդայլի Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում ելույթ ունենալիս, որի ընթացքում անդրադարձել է ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումներին, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Սա ցնցող նորություն է հանրության համար։ Եթե սա է գլխավոր հարցը, ապա ինչո՞ւ քաղաքական ուժերի, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության դիրքորոշումն այս թեմայով հայտնի չէ հանրությանը։ Ինչո՞ւ հանրային բանավեճ չկա Հայաստանի մթնոլորտում կախված գլխավոր հարցի շուրջ։

Ի՞նչ է նշանակում «Ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել երկրի անվտանգությունը»։ Աշխարհում այս խոսքը նշանակում է, որ ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն է։ Այս ընտրությամբ են առաջնորդվում ՆԱՏՕ անդամ երկրները, ժողովրդավարական պետությունները, այդ թվում՝ խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր բախտակից երկրները՝ Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրները։ Այս ուղին են ընտրել Վրաստանը, Մոլդովան։ Աշխարհն աջակցում է Ուկրաինային ՌԴ-ի հետ պատերազմում, քանի որ Ուկրաինան ընտրել է ժողովրդավարությունը։ Հայտնի չէ նաև, թե վարչապետն ո՞ւմից է լսել, որ «Հայաստանում ժողովրդավարությունն է, որ բերեց երկրում 2020 թվականի 44-օրյա պատերազմին»։ Եթե խոսքը քաղաքակրթական ընտրության մասին է, ապա ՀՀ-ն այդպիսի ընտրություն չի կատարել։ Իսկ եթե վարչապետը նկատի ունի, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, քանի որ ՀՀ-ն չի կատարել այդ ընտրությունը, ապա սա ևս մեկ ծանր մեղադրանքի հիմք է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի դեմ։

Նիդերլանդներում Փաշինյանի ասածը նորություն չէ քաղաքական համայնքի համար։ Արտերկրյա հանդիպումներ ունեցած մեծ ու փոքր, ներկա և նախկին բոլոր պաշտոնյաները կարող են խոստովանել, որ ամերիկյան, եվրոպական քաղաքական գործիչների հետ քննարկել են, թե «ժողովրդավարությունն ի վիճակի՞ է ապահովել Հայաստանի անվտանգությունը»։ Այսինքն՝ խորհրդարանական ուժերը գիտեին և գիտեն, թե որն է Հայաստանի մթնոլորտում կախված գլխավոր հարցը, բայց չեն ասել ժողովրդին։ Ենթադրելի է, որ չեն էլ խոսի գլխավոր թեմայով, իսկ վարչապետի՝ վերը նշված խոսքը կհամարեն «լյապ» կամ «հոլանդական կուտ»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու