Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:44 12-05-2022

Որքան զբոսաշրջիկ է Ադրբեջանից այցելել Հայաստան

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյաների համաձայն՝ 2021թ. առաջին եռամսյակում Հայաստան է եկել ընդամենը 86.000 զբոսաշրջիկ։ Այս տարի թիվը հասել է 249.000-ի։ Ու ստացվել է այնպես, որ 2,9 անգամով աճ ունենք։

Հայաստանի հետ զբոսաշրջային հարաբերություններ ունեցող երկրների ցանկը այս տարի համալրվել է ևս մեկով։ Այդ երկիրը Ադրբեջանն է։ 44-օրյա պատերազմից հետո ներկա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ադրբեջանցիները զբոսաշրջության նպատակով հանգիստ կարող են այցելել Հայաստան։ Տարիներ առաջ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանում զբոսաշրջային նպատակներով ադրբեջանցիներ կարելի էր տեսնել։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյաների համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներով զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 3 զբոսաշրջիկ։ Տեղեկացնենք, որ 2019-22 թթ․-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկի այցելություն մեր երկիր չի եղել։

Վիճակագրական կոմիտեն զբոսաշրջային տվյալների մեջ ներառում է նաև տարբեր երկրներից Հայաստան գործուղման եկած մարդկանց։ Այս տարի փետրվար ամսին Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» շրջանակում ադրբեջանցի պատգամավորները գործուղվել էին Հայաստան։ Նրանց երևանյան այցը ոչ միանշանակ ընդունվեց ու մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներում ներառված են այդ ադրբեջանցի պատգամավորները։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում 3,5 անգամ էլ ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել