Ներքին 4 տարի առաջ - 11:45 12-05-2022

Կառավարությունը խնդիր է դրել առաջիկա 5 տարում 15 փոքր ու միջին ջրամբար կառուցել. Սանոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդների Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է միջազգային ջրային հարաբերությունների հարցերով հատուկ բանագնաց Հենկ Օվինկի հետ։

Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են ջրի կառավարման վերաբերյալ հարցեր։

Հենկ Օվինկին նախարար Սանոսյանին է ներկայացրել իրենց փորձը, ջրի կառավարման ոլորտում մինչ այս իրականացված աշխատանքները, գրանցած հաջողությունները, նորարարական լուծումների կիրառումը։
Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ջրամբարաշինական աշխատանքներ են, կառավարությունը խնդիր է դրել առաջիկա 5 տարում 15 փոքր ու միջին ջրամբար կառուցել և բարելավել ոռոգման համակարգը։

Նախարարն ընդգծել է, որ այդ համատեքստում ողջունելի կլինի Նիդերլանդների հետ համագործակցությունը, միջազգային փորձի, մեթոդների տեղայնացումը Հայաստանում։

Նախարարը նկատել է, որ Նիդերլանդների հետ փորձի փոխանակման հնարավորություններ կան նաև ոռոգման համակարգերի չափագրման, գույքագրման և քարտեզագրման ժամանակակից մեթոդները Հայաստանում տեղայնացնելու հարցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Նիդերլանդների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության այլ հնարավորություններ։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը