Ներքին 4 տարի առաջ - 00:59 12-05-2022

Գերասիմ Վարդանյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կքննվի մայիսի 12-ին․ փաստաբան

Դատարանը հետաձգել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով նրա փաստաբան Բենիկ Գալստյանի՝ դատավոր Դավիթ Արղամանյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության քննության հարցը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը։

«Բավականին բազմաբովանդակ նիստ էր։ Նշեմ, որ դատարանը խորհրդակցական սենյակ էլ չհեռացա, դատարանը նիստը հետաձգեց։ Պատճառն այն է, որ իմ կողմից նիստին զուգընթաց էլեկտրոնային եղանակով ներկայացվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Գերասիմ Վարդանյանը այս ընթացքում ևս դրսևորել է պատշաճ վարքագիծ»,– ասաց Բենիկ Գալստյանը։

Դատարանը ևս մեկ անգամ ամբողջական ծավալով պետք է ուսումնասիրի նյութերը, նիստը նշանակվել է մայիսի 12-ին՝ ժամը 11.00։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան