Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը։ Ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին մտնել քաղաքապետարան, ինչը նրանց չհաջողվեց։ Քաղաքապետարանի մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված, ովքեր չեն թողնում՝ քաղաքացիները մտնեն քաղաքապետարան։ Կարմիրբերետավորներից մեկը շիշ է շպրտում ցուցարարի վրա։