Ներքին 4 տարի առաջ - 14:59 11-05-2022

Անվճար սովորելու հնարավորություն Գորիսի պետական համալսարանում. ԿԳՄՍՆ

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է անվճար մասնագիտական դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Սիսիան համայնքների 16-35 տարեկան, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմի մասնակից, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզում տվյալ ոլորտներում մրցունակ մասնագետների ապահովումը և աշխատանքի հեռանկարների ընդլայնումը:

Ծրագրով նախատեսված դասընթացները ներառում են հետևյալ մոդուլները՝

Հաշվապահական հաշվառում սկսնակների համար (32 ժամ)
Գնումների գործընթացի կազմակերպում (32 ժամ)
ՀՀ աշխատանքային օրենսդրություն (32 ժամ)
Մենեջմենթ (բազային) (20 ժամ)
Համակարգչային հմտություններ (20 ժամ)
Թվային դասավանդման հմտություններ (20 ժամ)
Ադրբեջաներեն (բազային, 47 ժամ)
Անգլերեն (բազային, 32 ժամ)
Ռուսաց լեզու (32 ժամ)
Մեդիագրագիտություն (6 ժամ)
Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ (10 ժամ)
Սթրեսակայունությունը տարբեր տարիքային և աշխատանքային փորձ ունեցող անձանց մոտ (5 ժամ)
Հանրային խոսք: Խոսքի մշակույթ (15 ժամ)
Գրավոր խոսք (5 ժամ)

Ցանկացողները կարող են մասնակցել միաժամանակ մի քանի մոդուլների (մոդուլները կկազմակերպվեն ժամանակային տարբեր տիրույթներում):
Դասավանդելու են փորձառու մասնագետներ՝ կիրառելով ինտերակտիվ ուսուցման մեթոդներ և ոլորտային պահանջարկին համապատասխան կրթական ծրագրեր՝ հագեցած և՛ տեսական, և՛ գործնական բաղադրիչներով: Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կհավաստագրվեն:

Յուրաքանչյուր ուսանողի համար կստեղծվի անձնական պորտֆոլիո, որը կհեշտացնի աշխատանք գտնելը:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ:

Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի մայիսի 31-ը՝ ժամը 16:00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից):
Այլ մանրամասների համար զանգահարել 077-33-76-90 (Ա. Դինունց), 093-44-68-76 (Ս. Բալույան) հեռախոսահամարներին:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն