Մամուլ 4 տարի առաջ - 08:09 11-05-2022

Վազգեն Մանուկյանը կրկին վերադարձել է պայքարի կիզակետ․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Նախկին վարչապետ, մեկ տարի առաջ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը շարժումը մարելուց հետո նեղսրտել էր ընդդիմությունից՝ պայքարը մինչեւ վերջ չտանելու եւ արտահերթ ընտրություններին համաձայնելու համար, տեւական ժամանակ մեկուսացել էր, եւ նրա նեղսրտվածությունը ժամանակ առ ժամանակ երեւում էր հարցազրույցներից, որոնք, որպես կանոն, իր կնոջ կայքին է տալիս՝ ankakh.com-ին, նախօրեին Ֆրանսիայի հրապարակում էր։ Դավիթ Շահնազարյանի հետ նա տեղավորվել էր «Ազատագրում» վրանի ներսում եւ զրուցում էր։


Մենք Մանուկյանից փորձեցինք հետաքրքրվել՝ կրկին վերադարձել է պայքարի կիզակե՞տ, կատակեցինք՝ գուցե ժամանակավոր վարչապետի թեկնածուի խնդի՞ր է դարձյալ առաջացել։ Սակայն Մանուկյանն ասաց, որ ինքն առաջին իսկ օրվանից հրապարակում է։ «Միգուցե վրան առաջին անգամ եմ եկել, բայց ես այստեղ եմ ամեն օր»,- ասաց նա եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը