Արտաքին 4 տարի առաջ - 17:17 10-05-2022

Իսպանիայի հետախուզության ղեկավարին պաշտոնանկ են արել լրտեսական սկանդալի պատճառով. El Pais

Իսպանիայի Ազգային հետախուզական կենտրոնի տնօրեն Պաս Էստեբանը պաշտոնանկ է արվել թագավորության կառավարության որոշմամբ, գրում է El Pais-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ համապատասխան որոշումն ընդունվել է Pegasus լրտեսող ծրագրերի օգնությամբ իսպանացի բազմաթիվ պաշտոնյաների հեռախոսները կոտրելու հետ կապված սկանդալի ֆոնին։

Ինչպես նշում է El Pais-ը, Էստեբանին պաշտոնանկ անելու իշխանությունների որոշումը դուռ է բացում Pegasus-ի շուրջը ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար, քանի որ հետախուզության ղեկավարը իր վրա կվերցնի հիմնական հարվածը, իսկ նրա հեռացումը պաշտոնապես կփակի Իսպանիայի պաշտպանության նախարարության ղեկավարությանը հեռացնելու անհրաժեշտության վերաբերյալ հարցը, ինչը պնդում էին ընդդիմության ներկայացուցիչները:

Սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնվել են նյութեր, որ լրտեսող ծրագիր է հայտնաբերվել Կատալոնիայի անկախության ավելի քան 60 կողմնակիցների հեռախոսներում, ինչի համար տուժածները մեղադրել են թագավորության կառավարությանը: Pegasus-ը թույլ է տալիս հասանելիություն ունենալ թիրախի հեռախոսի բովանդակությանը, ինչպես նաև լրտեսել նրանց: Միաժամանակ, Իսպանիայի իշխանությունները նշել են, որ ծրագրից տուժածների թվում են ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից