Արտաքին 4 տարի առաջ - 19:27 09-05-2022

Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կտևի տարիներ, եթե ոչ տասնամյակներ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը Եվրոպայի օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում։ Ուկրաինան այսօր Եվրահանձնաժողով է ներկայացրել հարցաշարի երկրորդ մասը՝ մոլորակի ամենամեծ քաղաքական դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Եվրահանձնաժողովն Ուկրաինայի դիմումը կգնահատի հունիսին։ Եթե ​​նույնիսկ թեկնածուի կարգավիճակ շնորհվի, ԵՄ-ին միանալու համար երկիրը պետք է լրջորեն կատարելագործվի մի շարք չափանիշներով և ստանա կառույցի բոլոր 27 երկրների հավանությունը:

«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ անդամակցության գործընթացը կտևի տարիներ, իսկ իրականում գուցե մի քանի տասնամյակ: Սա է իրականությունը, եթե իհարկե չորոշենք մեղմացնել թեկնածուների չափանիշները։ Եվ չվերանայենք մեր մոտեցումը Եվրոպայի միասնության նկատմամբ»,- հավելել է Մակրոնը։

Բայց նույնիսկ առանց ԵՄ-ի պաշտոնական անդամակցության Ուկրաինան եվրոպական ընտանիքի մի մասն է, քանի որ նա խիզախորեն պայքարում է Եվրոպայի համար, ասել է Մակրոնը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի