Ֆրանսիայի հրապարակից այսօր մեկնարկել էր կանանց երթը։
Իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, ով նույնպես այսօր մասնակցել է կանանց երթին, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ մի տղամարդ փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել իրենց։
«Այսօր՝ կանանց երթի ժամանակ, մի անհավասարակշիռ սադրիչ, անգամ թե՛ մեր, թե’ ոստիկանության կողմից կարգի հրավիրվելուց հետո, դուրս գալով անթույլատրելի հատված, մեքենան վարեց մեր ուղղությամբ:
Ուղղություն, որտեղ իրենց արդար պահանջն ու անարդուրությունից խեղդվող ձայնն էին բարձրացնում մեր նահատակված հերոսների մայրերը։
Ի պատիվ Ոստիկանության՝ ապօրինի գործողությունները ստացան համարժեք գնահատական!
Հ. գ. Այսօրվա մեր ուղեկիցն ու սադրիչների զսպողն էր նաեւ մեր այս սպիտակամազ ընկերը»։