Խոսք 4 տարի առաջ - 08:58 07-05-2022

Մայրիկի նյարդերը չեն դիմացել․ Ալեն Սիմոնյան

Երեկ՝ մայիսի 6-ին, տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է ՀՀԿ-ականների քայլերթի ժամանակ մի կին պատշգամբից քաղաքացիների վրա թքում և միջնամատ ցույց տալիս։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ կինը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է՝ Մարինա Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նախ ասաց, թե միջադեպը չեն մեկնաբանում։

Ավելի ուշ ԱԺ նախագահը որոշեց արձագանքել և պնդեց, թե իր մայրը՝ Մարիա Հովհաննիսյանը, ցուցարարների շարքերից հնչող վիրավորնքներին է պատասխանել։ Սակայն տեսանյութում երևում է միայն երթի ընթացքում պատշգամբ դուրս եկած տիկնոջ արձագանքը։

«Այո՛, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ հասցեին և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան՝ մայրիկի նյարդերը չի դիմացել», - ասել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ իր մայրը պետք է անցնի պաշտոնյաներին՝ ընդդիմադիր պատգամավորներին, վիրավորելու հոդվածով։ Ասում է, թե մոր միջնամատն ու վիրավորանքը ուղղված է եղել ոչ թե նրանց, այլ երթի շարքերում գտվող իրեն վիրավորած քաղաքացիներին։

Նրա կարծիքով, իրավապահները պետք է որոշեն՝ սա ուշադրության արժանի՞ դրվագ է, թե՞ ոչ. «Ինչ վերաբերվում է իրավական մասին, եթե նման հանցակազմ կա, իհարկե որևիցե մեկը օրենքի առջև առավելություն չունի և չի կարող ունենալ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը