Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:10 06-05-2022

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի շրջվարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների, որոնք ստեղծված իրավիճակում շարունակում են կատարել իրենց գործառույթները:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, քննարկվել են ԱՀ բռնազավթված բնակավայրերից տեղահանված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց լուծմանը միտված պետական ծրագրերը:

«Հատուկ անդրադարձ է կատարվել 2020 թվականից առ այսօր տեղահանված պետական հիմնարկների պահպանման համար պետական բյուջեից հատկացվող գումարների և դրանց տրամադրման նպատակների վերանայման անհրաժեշտությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ տեղահանված տարբեր պետական կառույցներում հաստիքների սպասվող կրճատումների նպատակը ոչ թե ֆինանսական միջոցների խնայողությունն է, այլ՝ սոցիալական արդարության և զբաղվածության խթանման սկզբունքների պահպանումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հանդիպման նպատակներից մեկն էլ այդ որոշումների վերաբերյալ շահագրգիռ քննարկումների կազմակերպումն է, որպեսզի որևէ հարց ուշադրությունից դուրս չմնա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, անդրադառնալով տեղահանված բնակիչների բնակվարձերի վճարման գործող քաղաքականությանը, Արայիկ Հարությունյանը հանձնարարել է այն վերանայել՝ դարձնելով ավելի արդյունավետ ու հասցեական: Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվել են որոշակի մոտեցումներ, որոնց մշակման ու վերջնականացման արդյունքում, Արցախի նախագահի հանձնարարությամբ, էական փոփոխություններ են կատարվելու եղած ծրագրերում:

Ըստ աղբյուրի՝ խոսելով բնակարաններով ապահովելու պետական ծրագրի մասին՝ նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ այն ընթանում է ամբողջ ծավալով և հնարավորինս ողջամիտ ժամկետներում տեղահանված քաղաքացիները, այդ թվում՝ Հադրութի շրջանի բնակիչները ապահովված կլինեն բնակարաններով:

Հանդիպման վերջում երկրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ մարմիններին սեղմ ժամկետներում գործնական առաջարկություններ ներկայացնել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ՝ հաշվի առնելով բարձրացված կարիքներն ու խնդիրները։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին