Ներքին 4 տարի առաջ - 20:27 06-05-2022

Արտաշատի շենքերից մեկում հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshayn.com-ը։

Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դուրյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երեխայի դի:

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մայիլյանը: Ոստիկանները նշված շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել են 13-ամյա տղայի դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան հայտնաբերվել է ննջասենյակում տեղադրված երկհարկանի մահճակալից կախված վիճակում:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել