Ադրբեջանը երկու նոր անցակետ կտեղադրի Հայաստանի հետ սահմանին
copy image url

Ադրբեջանը երկու նոր անցակետ կտեղադրի Հայաստանի հետ սահմանին

Արտաքին 3 տարի առաջ - 14:59 06-05-2022
Ադրբեջանի կառավարությունը որոշել է երկու նոր անցակետ տեղադրել Հայաստանի հետ սահմանին։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետ Ալի Ասադովը հրաման է ստորագրել Կուբաթլուի (Սանասար) շրջանի Էյվազլի գյուղում և Զանգելանի (Կովսական) շրջանի Ղազանչի գյուղում մեկական անցակետ ստեղծելու մասին։

Լրացուցիչ անցակետեր կգործեն նաև Ֆիզուլիի և Զագաթալայի շրջանների միջազգային օդանավակայաններում։