Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:15 06-05-2022

ՌԴ-ում Էրդողանն ընկալվում է որպես հետևողական և հասկանալի առաջնորդ. Սերգեյ Մելքոնյան

Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շենքի մոտ տեղի ունեցավ հանրային քննարկում-դասախոսություն։ Բանախոսը քաղաքագետ և արևելագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։ Դասախոսության թեման է «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ և դրա ազդեցությունը Հայաստանի վրա», որը ենթադրում է մեկնաբանություն այն մասին, թե ինչպես են ձևավորվում, ինչ ուղղություններով են ներկայանում Մոսկվա-Անկարա հարաբերությունները։

«Ատոմային պատերազմը սկսվում էր այն քայլից, որը սկսեց Թուրքիան, երբ թույլ տվեց հրթիռներ տեղադրել իրենց տարածքում, ինչի պատճառով էլ սկսվեց Կարիբյան ճգնաժամը։ Իսկ սովետական միության ճգնաժամի ժամանակ ՌԴ-ն հայտարարեց, որ ինքը գնում է ռեալպոլիտիկ, այսինքն՝ հրաժարվում է որևէ գաղափարախոսական կոմպոնենտից, և Մոսկվան առաջ դրեց իր պրագմատիկ շահերը»։

Մելքոնյանի խոսքով՝ եթե մենք վերլուծենք ՌԴ արտաքին քաղաքականության տեսությունները, գրեթե ոչ մի բան Թուրքիայի մասին գրված չենք գտնի։ Թուրքիան ԵՄ անդամ չդարձավ, բայց նաև մնաց ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի գլխավոր մասերից մեկը։ Ինչպես գիտենք , ՌԴ-ն կառուցում է ատոմակայան Թուրքիայում։ Եթե ՌԴ-ն չունենար զարգացած հարաբերություններ Թուրքիայի հետ, չէր կարող վարել իր արտաքին հարաբերությունները Մերձավոր Արևելքում կամ Հարավային Կովկասում։ ՌԴ-ի համար շատ կարևոր է, որ իր դաշնակիցը լինի հետևողական և հասկանալի։ ՌԴ-ում Էրդողանն ընկալվում է որպես հետևողական և հասկանալի առաջնորդ։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում