Արտաքին 4 տարի առաջ - 09:06 06-05-2022

Ղազախստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե կանցկացվի

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել 2022 թվականի հունիսի 5-ին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, հաղորդում է «Նաստոյաշչեե վրեմյա»-ն։
Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են «ամբողջ պետական ​​մոդելի համապարփակ վերափոխմանը»։ Մասնավորապես, երկրի հիմնական օրենքի փոփոխությունները կամրագրեն «վերջնական անցումը «սուպերնախագահական» կառավարման ձևից նախագահական հանրապետության՝ ազդեցիկ խորհրդարանով և հաշվետու կառավարությունով»։
Ըստ Տոկաևի, Սահմանադրության նոր տարբերակում նախատեսվում է «ամրագրել նախագահի անկախ կարգավիճակը բոլոր քաղաքական կուսակցություններից ու շարժումներից»։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել