Ներքին 4 տարի առաջ - 23:34 05-05-2022

Պարո՛ն նախագահ, հիմա Փաշինյանը «ազգակործան պատուհա՞ս» է, թե՞ ոչ․ Աշոտյանի հռետորական հարցը՝ Տեր-Պետրոսյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանտ ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այսօրվա հոդվածին․

Արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածին, փաստենք հետևյալը.

1. Կտրականապես համաձայն չեմ հեղինակի այն պնդման հետ, թե «կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»։ Փաստերը խոսում են ճիշտ հակառակի մասին։

ա. 2018-ից հետո արտաքին քաղաքականության և Արցախյան բանակցային գործընթացի տոտալ ձախողումը ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։

բ. Էժան պոպուլիզմով, կործանարար կադրային քաղաքականությամբ և համակարգային վարկաբեկմամբ բանակի կազմաքանդումը ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։

գ. 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողված պետական կառավարումը, տապալված մոբիլիզացիան, ողորմելի արտաքին քաղաքականությունը և այս ամենի հետևանք՝ ցավոտ պարտությունն ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։

դ. Ի վերջո նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խայտառակ տեքստը անձամբ Նիկոլի քաղաքական և պատմական պատասխանատվությամբ կապիտուլյացիան էր։

2. Երբ հեղինակն առաջարկում է «Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից», անհասկանալի է, թե ինչի՞ շուրջ բանակցել Նիկոլի հետ։ Արցախը հակառակորդին զիջելո՞ւ։ Հայրենիքը մաս-մաս տալո՞ւ։ Պետության ինքնիշխանությունը զրոյացնելո՞ւ։

3. Համամիտ չեմ հեղինակի նաև հետևյալ մտքի հետ, թե ով էլ լինի՝ «հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»։ Պարոն նախագահ, ֆատալիզմի այս դրևորումը ոչ տեղին է, ոչ էլ արդարացված։ Դուք պիտի որ լավ իմանաք, թե ինչպես է Փաշինյանը ճկվել գեոպոլիտիկ շպագատի վրա, թե ինչպես է հետևողականորեն հանձնում Հայաստանի մնացած բանակցային դիրքերը։

Վերջիվերջո, Լևոն Տեր-Պետրոսյանը, հանդիսանալով փորձառու և հմուտ դիվանագիտական և քաղաքական գործիչ, չի կարող չհասկանալ, որ պարտվածի բանակցածը մի բան է, չպարտվածի բանակցածը՝ մեկ այլ։ Հակառակորդի կողմից ծաղրանքի ենթարկվածի հոգեբանությունը մի բան է, արժանապատիվ բանակցողինը՝ մեկ այլ։

Հետգրության փոխարեն։ Պարոն նախագահ, հիմա Փաշինյանը «ազգակործան պատուհա՞ս» է, թե՞ ոչ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան

Ձեզ գուցե հետաքրքրի