Chanel ֆրանսիական նորաձևության տունը ներկայացրել է նոր կրուիզային հավաքածու, որը անսովոր ձևի պայուսակներ է ներառում։
Chanel Resort 2023 կրուիզային հավաքածուն ցուցադրվել է Մոնտե Կառլոյում՝ Մոնակոյում, մայիսի 5-ին: Մոդելները քայլում էին ավազի «բեմահարթակով», իսկ հայտնի հյուրերը, այդ թվում՝ «Մթնշաղի» աստղ Քրիստեն Ստյուարտը և իր հարսնացուն՝ Դիլան Մայերը, դերասանուհիներ Թիլդա Սուինթոնը և Վանեսա Պարադին, հետևում էին շոուին շեզլոնգների վրայից:
Նոր հավաքածուի ստեղծման ժամանակ ֆրանսիական Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Վիրջին Վիարտը ոգեշնչվել է Մոնակոյի Գրան Պրիից՝ Ֆորմուլա 1-ի մրցավազքից, որը կանցկացվի մայիսի 29-ին Մոնակոյում՝ Մոնտե Կառլոյի քաղաքային մայրուղու վրա։ Ցուցադրությանը, բացի օդաչուների համազգեստ հիշեցնող թվիդից կոմբինեզոններից, ներկայացվել են մոտոցիկլետների սաղավարտների, թենիսի ռակետների և սև-սպիտակ վանդակավոր գնդակների տեսքով պայուսակներ։