Սյունիքում Գարեգին Նժդեհի հուշարձանից մի շարք կապանցիներ մեքենաներով ավտոերթ են սկսել և անցել Կապանի փողոցներով: Նրանք իրազեկման ակցիա են կազմակերպել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Արցախի, Հայաստանի, Սյունիքի դեմ իրականացվող դավադիր քաղաքականության նկատմամբ։
Բանախոսներից մեկը նշել է, որ պետք է անպայման կասեցնեն այս իշխանության գործողությունները, որոնք հայանպաստ չեն, այլ բխում են Թուրքիայի շահերից։