Ներքին 4 տարի առաջ - 20:20 05-05-2022

ՀՀ ՄԻՊ-ը արձագանքում է ֆեյքին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձագանքել է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Ռեգինա Պրազյան» անունով հայտնի օգտատիրոջ գրառմանը։

Նշված օգտատերը հայտնի է իր գռեհիկ գրառումներով, որոնցով նա պաշտպանում է ՔՊ-ականներին, իշխանությանը՝ ցեխ շպրտելով ընդդիմադիրների վրա։ Նա իր գրառմամբ ահազանգել է, որ իբրև թե Վալերի Բրյուսովի անվան համալսարանը քաղաքականացված է, ռեկտորի հովանու ներքո դեկանները, վարչական աշխատողները և դասախոսները «քաղաքական խրատներ են տալիս» ուսանողությանը։ Նա նաև անդրադարձել է ուսխորհրդի նախկին նախագահ Հասմիկ Ափյանին՝ շեշտելով, որ վերջինիս հարսանիքի քավորը Տարոն Մարգարյանն է։

«Ռեգինա Պրազյան» անունով օգտատերը իր այս գրառման վրա հրավիրել է ՀՀ ոստիկանության, ԿԳՄՍ նախարարության և ՄԻՊ-ի ուշադրությունը, ինչին արձագանքել է ՄԻՊ-ը՝ նշելով, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արդեն զբաղվում է տվյալ հարցով և ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ձեզ գուցե հետաքրքրի