Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:24 05-05-2022

Իրական իշխանությունը փողոցի ժողովուրդն է, իսկ Նիկոլը ոստիկանական ուժերի հետևում է թաքնված․ Ա. Գրիգորյան

Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ կարմիրբերետավորները, առանց որևէ բան անելու, խաղաղ ցույցի, երթի ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Սայաթ Շիրինյանին բերման ենթարկեցին և ոչ մի բացատրություն չտվեցին։

Գրիգորյանի խոսքով՝ այն անհամաչափ ուժը, որը կիրառվում է քաղաքացիների նկատմամբ, նշանակում է, որ Նիլոլ Փաշինյանն այսօր իրական իշխանություն չունի.

«Փողոցի ժողովուրդն է իրական իշխանությունը, և Նիկոլն ուղղակի ոստիկանական ուժերի հետևում թաքնված է։ Երեկ, երբ Փաշինյանը և իր թիմը ծափերի մեջ էին, ասում էր, որ սա է իրական ժողովրդավարությունը, ոչ թե ուղղակի ժողովրդավարությունը, այլ հայկական ժողովրդավարությունը։ Փաստորեն դա այն պրոցեսն է, երբ խաղաղ ցույցի ընթացքում բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Դա փաստում է այն մասին, որ մենք այլևս ժողովրդավարական Հայաստանում չենք ապրում, հիմա մենք, այս երևույթները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ մենք ապրում ենք բռնապետության մեջ։ Ամեն անգամ, երբ բռնության նման քայլեր են լինում, քաղաքացիների թիվը մեր շարքերում ավելանում է, և որքան շատանան, բնականաբար, ոստիկանական ուժն ավելի է ուժեղանալու և ուժեղանալու, և դա ակնհայտ է լինելու օրերի ընթացքում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե