Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:54 05-05-2022

Դումանյանը կրթության համար կառավարությունից 5,65 մլն դրամ է ուզում

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված է 36 հարց։ Քննարկվում է ՀՀ վերակառուցման և միջազգային զարգացման բանկի միջև կրթության բարելավման լրացուցիչ վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը։ Նախագիծը ներկայացնում է ԿԳՄՍ Վահրամ Դումանյանը։

Դումանյանի խոսքով՝ կրթության բարելավում վարկային ծրագիրը համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկել է, որոնցում ընդգրկված է 13. 380 երեխաների կրթության որակի բարելավում, հիմնանորոգվել է 13 ավագ դպրոց, 107 ավագ դպրոցներ համալրվել են բնագիտական առարկաների 335 լաբորատորիաներով։

Կառավարությունը դիմել է համաշխարհային բանկային ծրագրին՝ տրամադրելու լրացուցիչ գումար 80 բնակավայրերում նախադպրոցական մատչելի ծրագրի իրականացման համար։

«Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում են հինգ նոր դրամաշնորհային ծրագրեր։ Նախատեսվող ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 28, 25 մլն եվրո, իսկ պետբյուջեի միջոցներից 5,65 մլն դրամ պետք է դրամադրվի»։

Նախագիծն ընդունվեց միաձայն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին