Մամուլ 4 տարի առաջ - 08:43 05-05-2022

Միջազգային ֆորումին ՀՀ-ից հրավիրված էր միայն TETChange կրիպտոընկերությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Օրեր առաջ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է համաշխարհային կրիպտոհամայնքի ամենախոշոր ֆորումներից մեկը՝ Blockchain Life 2022 Moscow-ն: Հայաստանից հեղինակավոր այդ հավաքին մասնակցելու հրավեր ստացել էր մեկ կազմակերպություն՝ TETChange-ը:

Հատկանշական է, որ կրիպտոշուկայում նկատվող համաշխարհային ակտիվության ֆոնին փոքր երկրներում ստեղծվում է տնտեսության զարգացման իրական հնարավորություն: Վառ օրինակ է այն, որ մեր հարեւան Վրաստանում արդեն իսկ մշակվում է նախագիծ, ինչը կկարգավորի կրիպտոարժույթների ինտեգրացիան՝ որպես ֆինանսական համակարգի մաս: Չնայած մեզանում ոլորտը կարգավորված չէ, բայց առանձին ընկերություներ ստանձնել են համակարգը կարգավորողների պիոներների դերը: TETChange ընկերությունից մեզ փոխանցեցին, որ Հայաստանի տնտեսության վրա կրիպտոարժույթների եւ բլոկչեյն տեխնոլոգիաների իրական ազդեցության մասին չկան մասնագիտական հաշվարկներ, չկա նաեւ դրանց զարգացման դեպքում տնտեսության իրական սեկտորի աճի մասին ռեալ պատկերացումներ:

Հատկանշական է, որ համաշխարհային լուրջ ընկերությունների ուսումնասիրությունների համաձայն՝ մինչեւ 2022թ. վերջը կրիպտոարժույթ օգտագործողների թիվը կհասնի մի քանի հարյուր միլիոն մարդու, ավելին՝ շատ տնտեսագետներ կարծում են, որ կշահեն այն պետությունները, որոնք հնարավորինս արագ կընդունեն կրիպտոփոխանցումները՝ որպես պաշտոնական վճարամիջոց, դա իր հետեւից կբերի նաեւ լրացուցիչ ներդրումներ:

Իրականում կրիպտոարժույթներով փոխանցումների քանակն ամբողջ աշխարհում աճում է, քանզի բանկերը սկսել են շատ խստացնել փոխանցումների պայմանները՝ հաճախ լուրջ խնդիրներ առաջացնելով գործարարների համար, ինչն էլ մարդկանց մղում է դեպի նշված ոլորտ:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն